Կարևոր իրադարձություններ

Սուդանի բանակը ցրեց նաև խորհրդարանը

11 Ապրիլ, 2019 17:22
Սուդանի բանակը ցրեց նաև խորհրդարանը

Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելու եւ Սահմանադրությունը կասեցնելու, ինչպես նաեւ իշխանության գործող մարմինները, ներառյալ խորհրդարանը, ցրելու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սուդանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: 30 տարի երկրի իշխանության գլուխ եղած ալ-Բաշիրը «գտնվում է բանակի ձեռքում»։

Սուդանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ավադ բեն Աուֆը հայտարարել է երկրում իշխանությունը զինվորականներին անցնելու եւ անցումային ժամանակաշրջանի սկսվելու մասին: Պաշտոնական հայտարարության հեռարձակումն ուղիղ եթերով իրականացրել է Al Jazeera հեռուստաալիքը:

«Ռեժիմն առաջվա պես չի արձագանքում (առկա խնդիրներին), ուստի որոշում է ընդունվել, որ երկամյա անցումային ժամանակաշրջանում զինված ուժերն են ղեկավարելու երկիրը»,-ասել է գեներալը: Բանակը նաեւ հայտարարել Է 24 ժամով օդային տարածությունը փակելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին