Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Երևանում՝ «Կրպակ» սուպերմարկետում

11 Ապրիլ, 2019 17:06
Խոշոր հրդեհ Երևանում՝ «Կրպակ» սուպերմարկետում

Երեւանում, այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Կրպակ» սուպերմարկետում, հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, շնչառական ապարատներով են կարողացել մտնել կրակի օջախի մոտ եւ մարել այն։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին