Կարևոր իրադարձություններ

«Հայկական կողմից հայհոյանքը ադրբեջանական ագրեսիայի եւ հայհոյանքի արձագանքն ա»

11 Ապրիլ, 2019 16:32
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
«Հայկական կողմից հայհոյանքը ադրբեջանական ագրեսիայի եւ հայհոյանքի արձագանքն ա»

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկու նկատառում ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի կապակցությամբ: Երբ խոսվում ա սոցցանցերում եկուստեք հայհոյանքով խոսելու մասին՝ հայերի եւ ադրբեջանցիների, կարծում եմ կամ պետք ա չխոսվի դրա մասին, կամ պարտադիր կերպով նշվի, որ դրա ծագման աղբյուրը ադրբեջանական կողմի քաղաքականությունն ա, որպեսզի չստացվի կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի հավասարության նշան: Առավել եւս, որ դա ամեեւին հնարք չի պատասխանատվությունն էն կողմի վրա դնելու, այլ իրողություն: Հայկական կողմից հայհոյանքը ադրբեջանական ագրեսիայի եւ հայհոյանքի արձագանքն ա: Մյուսը, շատ կարեւոր էր, որ դրվեց ապրիլյան պատերազմի համար ԵԽԽՎ պատասխանատվության հարցն էլ, առավել եւս, որ դեռեւս նախորդ տարի ընդհանրապես դրվել էր պատերազմի համար Ռուսաստանի պատասխանատվության խնդիրը: Ի վերջո, ապրիլյան պատերազմի գլխավոր «հովանավորը» Ռուսաստանն էր, որին էլ դե ֆակտո հանձնվել էր Հայաստանը 2013-ի մի շարք քայլերով: Եթե կոպիտ բնորոշենք, Եվրոպայից էլ ասեցին՝ դե թող Ռուսաստանն էլ ձեզ պաշտպանի: Իսկ ընդհանրապես, մեր անվտանգության հարցում արտաքին գործընկերային պատասխանատվության համար աներկբա գործոնը պետք ա լինի մեր ինքնիշխանությունը: Ու էստեղ իմ գնահատմամբ հարցը նույնիսկ էն չի, թե մենք երբ կամ որ կողմին ենք ավելի շատ այո կամ ոչ ասում՝ հյուսիս, հարավ, արեւելք, թե արեւմուտք: Էստեղ առանցքային կարեւորությունն էն ա, որ մեր ասած այո-ն էլ, ոչ-ն էլ մեր այո-ն կամ ոչ-ն ա, եւ բոլորը վստահ են էդ հարցում: Էդ դեպքում մեզ հետ համաձայն չլինելով անգամ, մեր հանդեպ կլինեն պատասխանատու»:

 

Լրահոս

Դիտել ավելին