Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն այն աստիճանի է լկտիացել, որ սկսել է մեզ նեղը գցել. Լուկաշենկո (տեսանյութ)

11 Ապրիլ, 2019 15:50
Ռուսաստանն այն աստիճանի է լկտիացել, որ սկսել է մեզ նեղը գցել. Լուկաշենկո (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի կառավարությունը պետք է մեկ շաբաթվա ընթացքում զբաղվի բելառուսական ապրանքները Ռուսաստան արտահանելու հետ կապված սահմանափակումներով, գրում է belta.by-ն:

«Մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, մինչդեռ մեր մի այտին ապտակում են, իսկ մենք մյուս այտն ենք դեմ տալիս: Զբաղվե՛ք այդ հարցով և հաջորդ շաբաթ զեկուցե՛ք ինձ այդ մասին»,- ասել է Բելառուսի նախագահը:

Խոսելով ռուսական կողմի սահմանած առևտրային սահմանափակումների մասին՝ Լուկաշենկոն օրինակ է բերել այն, թե ինչպես է վարվել բելառուսական կողմը 1-2 տարի առաջ, երբ փորձագետները հայտնել էին երկրի տարածքով անցնող նավթատարների վթարային վիճակի մասին:

Նախագահը հիշեցրել է, որ այն ժամանակ անհրաժեշտ է եղել մի քանի օրով փակել նավթատարները, սակայն Բելառուսն այդպես չի վարվել, քանի որ դա վնաս կհասցներ Ռուսաստանի Դաշնությանը, այլ փոխարենը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել վթարային վիճակում՝ առանց ՌԴ հիմնական արտահանման արտադրանքի արտահանումը դադարեցնելու:

Լուկաշենկոյի խոսքով՝ այդ հարցը մինչ այժմ էլ օրակարգում է:

«Եթե պետք է մեր տարածքով անցնող նավթատարները վերանորոգել, փակե՛ք և վերանորոգե՛ք դրանք: Այն լավությունը, որ անում ենք Ռուսաստանի համար, միշտ վատությամբ է փոխարինվում: Նրանք այն աստիճանի են լկտիացել, որ սկսել են մեզ նեղը գցել»,- ասել է նախագահը՝ դիմելով փոխվարչապետ Իգոր Լյաշենկոյին:

Ապրիլի 10-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել էր, որ ժամանակավորապես սահմանափակում է Բելառուսից դեպի Ռուսաստան խնձորի ու տանձի ներմուծումը:

 

Լրահոս

Դիտել ավելին