Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Սարգսյանի որդին հայտնել է հոր գտնվելու վայրը

11 Ապրիլ, 2019 15:38
Ալեքսանդր Սարգսյանի որդին հայտնել է հոր գտնվելու վայրը

ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է Եվրոպայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ հայրը Եվրոպա է մեկնել՝ հանգստանալու նպատակով։

Հարցին, թե արդյոք Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է վերադառնալ  Հայաստան, Հայկ Սարգսյանը պատասխանեց.

«Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»,–ասաց նա։

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։

Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր Սարգսյանի երկու որդիների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի եւ նրա զավակների մասով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին