Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրություն՝ Աղի հանքում. աշխատակիցներն իջել են հորը և դուրս չեն գալիս

11 Ապրիլ, 2019 15:06
Արտակարգ դրություն՝ Աղի հանքում. աշխատակիցներն իջել են հորը և դուրս չեն գալիս

Աղի հանքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցնում։ Նրանք իջել են հորը և և այնտեղից դուրս չեն գալիս։ Աշխատակիցները բոյկոտում են աշխատանքները և գործադուլ անում։ Armdaily.am-ի հետ զրույցում վերևում մնացած աշխատակիցները նշեցին, որ պահանջում են աշխատավարձի բարձրացում և պատրաստ են պարալիզացնել աշխատանքները, քանի դեռ իրենց բողոքը տեղ չի հասել։ Նրանք պնդում են, որ իրենց աշխատավարձը շատ ցածր է.

«Ամբողջ օրը մեծ ռիսկային աշխատանք ենք կատարում և ամսական ստանում ենք 50 հազար դրամ։ Ամեն օր վտանգում ենք մեր կյանքը՝ չկարողանալով ընտանիք պահել»,-նշեցին նրանք։ Ժամանակին աշխատակիցները դիմել են կառավարություն, նաև բողոքի ակցիա են իրականացրել գործադիրի մոտ, սակայն նրանց բողոքի ձայնը տեղ չի հասել։


 

Լրահոս

Դիտել ավելին