Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ԱԱԾ-ին 11 մլն դրամ հատկացրեց

11 Ապրիլ, 2019 14:20
Կառավարությունը ԱԱԾ-ին 11 մլն դրամ հատկացրեց

Կառավարության ապրիլի 11-ի նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդի հաշվին այս տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ-ին հատկացնել 11 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 6,925.3 հազար դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 4,140.0 հազար դրամ):

Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականին ծառայությանը լրացուցիչ գումար հատկացնել: 


 

Լրահոս

Դիտել ավելին