Կարևոր իրադարձություններ

Իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություններ չկան. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽ–ում

11 Ապրիլ, 2019 14:13
Իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություններ չկան. Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽ–ում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Հայաստանն ուզում է հասարակություններին խաղաղության պատրաստել, այս մասին ապրիլի 11-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները տարբեր են եղել:

«Չեմ կարծում, թե իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություններ կան, դա մեկնաբանության հարց է: Մեր առաջարկն այն է, որ դադարեն ուժի կիրառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որոնք Ադրբեջանն օգտագործում է ԼՂ հակամարտության հարցում: Մենք ուզում ենք, որ հասարակությունները պատրաստվեն խաղաղության: Եվ հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն: Եվ, եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք»,- ասաց Փաշինյանը:

Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում։

 

Լրահոս

Դիտել ավելին