Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում բարձրացվել է ուսուցիչների եւ մյուս աշխատակիցների աշխատավարձը

11 Ապրիլ, 2019 11:37
Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում բարձրացվել է ուսուցիչների եւ մյուս աշխատակիցների աշխատավարձը

Այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի հանրակրթական 44 դպրոցներում, որոնք գործում են մարզպետարանի ենթակայությամբ, տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում:

Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը, նշելով, որ  Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը: Նշվում է նաեւ, որ աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունեցել դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, միջինը 10%-ի սահմաններում:

Բարձրացումը տարածվել է ինչպես տնօրենների, այնպես էլ ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների վրա: Որոշ դպրոցներում, ելնելով անհրաժեշտությունից, սահմանվել են պահակի, տնտեսվարի, գրադարանավարի, լաբորանտի հաստիքներ՝ կես կամ մեկ դրույքի չափով:

«Այժմ մենք դիտարկում ենք նաեւ այլ դպրոցներում աշխատավարձերը բարձացնելու հնարավորությունները»,– հավաստել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին