Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Նազարբաեւ

11 Ապրիլ, 2019 11:12
ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Նազարբաեւ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն Է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 11-ին Նու Սուլթանում ընթանում Է «Գաղափարից դեպի իրականություն. դեպի Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Ելբասի Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: Միջոցառման մասնակիցներին Նազարբաեւի ողջույնի ուղերձն ընթերցել Է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դարխան Կալետաեւը: «Այս տարի լրանում Է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակը եւ եվրասիական ինտեգրացման գաղափարի 25-ամյակը: Ժամանակակից ԵԱՏՄ-ն հսկայական շուկա Է ավելի քան 750 մլրդ դոլար արտաքին առեւտրական շրջանառությամբ, որի միագումար ՀՆԱ-ն կազմում Է 2 տրիլիոն դոլար, իսկ բնակչությունը գերազանցում Է 180 միլիոնը»,- նշել Է Նազարբաեւը:

«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին