Կարևոր իրադարձություններ

Հաղարծնի անտառում կորած Պրահայի բնակիչը հայտնաբերվել է

11 Ապրիլ, 2019 10:02
Հաղարծնի անտառում կորած Պրահայի բնակիչը հայտնաբերվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 10-ին, ժամը 22:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Հաղարծնի վանքի մոտ, իսկ ընկերուհին մոտ 2 ժամ առաջ կորել է վանքի մոտակա անտառում եւ չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները Հաղարծնի վանքի մոտակայքում գտնվող անտառային տարածքում անվնաս վիճակում գտել են Պրահայի բնակիչ Մ.Բ.-ին (ծնված 1983 թ.):

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ոստիկանության Դիլիջանի բաժնի 5 ծառայող:

 

 

Լրահոս

Դիտել ավելին