Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Առաջարկվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակումը կատարվի վարչապետի կողմից՝ միանձնյա. «Ժամանակ»

11 Ապրիլ, 2019 09:45
Առաջարկվում է  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակումը կատարվի վարչապետի կողմից՝ միանձնյա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին:

Մինչև այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը և նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա:

Հիշեցնենք, որ ներկայումս ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո լինելու է նոր նշանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին