Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Երևանում կայանալիք ծառատունկի քարտեզը

10 Ապրիլ, 2019 18:44
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Հրապարակվել է Երևանում կայանալիք ծառատունկի քարտեզը

Երևանի քաղաքապետարանը քարտեզագրել է ապրիլի 13-ին կայանալիք ծառատունկի վայրերը:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ծառ տնկվելու է բացառապես այն վայրերում, որտեղ ոռոգման հնարավորություն կա»,- շեշտել է Կարապետյանը:

Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան պուրակում, ուսանողական այգում, Օղակաձև 4 այգում էլ, Դավիթաշենում՝ 1-4-րդ թաղամասերի բակային հատվածներում, Արաբկիրի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում, Արաբկիր զբոսայգում, Ամերիկյան համալսարանի այգում և Երևանի մի շարք այլ վայրերում:

 

Լրահոս

Դիտել ավելին