Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Լոռու մարզում

10 Ապրիլ, 2019 17:43
Ողբերգական դեպք Լոռու մարզում

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի տներից մեկի հետնամասում ծառից կախված տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 81-ամյա Ա. Մ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել է այգում՝ ծառից կախված վիճակում։

Փաստի առթիվ Լոռու մազային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին