Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

10 Ապրիլ, 2019 17:27
Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 11-ին՝ ժամը 12:30֊ին:

Նշենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին