Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

10 Ապրիլ, 2019 16:56
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը այսօր որոշեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը, և Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Դատարանը ավանդական որոշումը կայացրեց», - նիստերի դահլիճից դուրս գալով հայտարարեց փաստաբանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և առաջիկայում սպասվում է նախկին պաշտոնյայի դատավարությունը։ 

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
 

Լրահոս

Դիտել ավելին