Կարևոր իրադարձություններ

«Այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի,դա անհերքելի փաստ է»

10 Ապրիլ, 2019 14:54
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի,դա անհերքելի փաստ է»

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի , դա անհերքելի փաստ է: Ադրբեջանի բոլոր հեռուստաընկերություններում, ռադիոկայաններում մեծ տեղ է հատկացաված ռազմահայրենասիրական երգերին և հաղորդումներին: Երգերը բացառապես վերաբերվում են ջնջելուն, ազատագրելուն, մորթելուն և տիրանալուն: Ռազմահայրենասիրական հաղորդումերի հյուրերն են հիմնականում ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական դիրքերը մտած, Թալիշ մտած հատուկ նշանակության զինծառայողները, ովքեր առանձնակի հպարտությամբ մանրամասնորեն պատմում են թե ինչպես են թշնամուն, այսինքն մեզ, սպանել, մորթել և դուրս վռնդել իրենց հողերից:
Ադրբեջանի վերջին շրջանի զորավարժությունները , հատկապես մարտի 13-15-ի զորավարժությունները, բացառապես զենքերի ցուցադրության զորավարժություններ են, այսինքն ոչ այնքան պրակտիկա անելու համար էր, որքան քարոզչական տրյուկ անելու:
Մի քանի օր առաջ ռազմական օդուժի, մասնավորապես ռազմական ուղղաթիռների ցուցադրական հարվածային թռիչքները ևս ցուցադրական էին: Սա կոչվում է հոգեբանական գրոհ: 
Ռազմատենչ հայտրարարությունները միայն այսբերգի երևացող մասն է: Ադրբեջանի ՊՆ-ն ներքին հրահանգ է իջացրել, որ իրականացնեն խստացված հսկողություն զորամասերի հարակից տարածքներում, առաջնագծում ֆոտո և վիդիո չտեսանկարահանելու համար: Այն սահմանային զորամասերը, որոնք գնտվում են բնակավայրերի մոտ, բնակավայրերի բնակիչներին հատ առ հատ զգուշացվել է, որ ոչ մի տեսակի ֆոտո կամ վիդիո չանեն, որտեղ կերևա ռազմական որևէ օբյեկտ, տրանսպորտ, զինտեխնիկա: Ես ենթադրում եմ, որ տեղի է ունենում ռազմական տեխնիկայի տեղաշարժ և փորձ է արվում հնարավորինս այն իրականացնել աննկատ:
Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը դա ստուգողական պատերազմ էր, և որ չի բացառվում նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ նախաձեռնի Ադրբեջանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին