Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է մոսկվաբնակ 57-ամյա Կարինա Վարդանովայի ենթադրյալ մարդասպանը. (տեսանյութ)

10 Ապրիլ, 2019 14:08
Հայտնաբերվել է մոսկվաբնակ 57-ամյա Կարինա Վարդանովայի ենթադրյալ մարդասպանը. (տեսանյութ)

Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Մոսկվայի 57-ամյա բնակիչ Կարինա Վարդանովայի ենթադրյալ մարդասպանին:

Կասկածյալը 55-ամյա Ալեքսանդր Գոլովանովն է, որն այս պահին արդեն կալանավորված է:

Ինչպես հայտնում է Mash Telegram-ալիքը, Գոլովանովը նախկին սափրագլուխ է, որն արդեն դատվածություն ունեցել է խուլիգանության համար: Ներկայումս նրան արդեն հարցաքննում են իրավապահները:

Ավելի վաղ արդեն հայտնել էնք, որ Մոսկվայի Կուտուզովի փողոցի վրա անհայտ անձը հարձակվել է թոշակառու կնոջ վրա, մի քանի անգամ դանակահարել, ինչի հետևանքով կինը մահացել է:

«Ապրիլի 2-ի երեկոյան շենքերից մեկի շքամուտքի մոտ հայտնաբերել են 57-ամյա կնոջ մարմին` դանակի բազմաթիվ հարվածներով»,- տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին