Կարևոր իրադարձություններ

«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը կալանավորվել է

10 Ապրիլ, 2019 11:49
«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը կալանավորվել է

Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Այս մասին հայտնում է  «Ազատություն»-ը՝ նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։

«Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը»,- «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

««Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն ապրիլի 4-ից այլևս ակտիվ չէ։ Նախքան դա, էջում մեծամասամբ տեսնում ենք նոր կառավարությանը ծաղրող նկարներ, որոնք ուղեկցվում են հայհոյանքներով, գրառումներում կան ակնհայտ ապատեղեկատվություններ․ օրինակ՝ «Վաճառվում է Օպերայի շենքը, տարածքը հարմար է կազինոյի կամ գիշերային ակումբի համար», կամ՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ»:

 

Լրահոս

Դիտել ավելին