Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    533
    541

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ Երեւանի հանրակացարանում

10 Ապրիլ, 2019 10:08
Հրդեհ Երեւանի հանրակացարանում

Ապրիլի 10-ին, ժամը 01։03-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127 հասցեում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկի բնակարաններից մեկում (վարձակալ՝ Ն.Ղ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։32-ին, մարվել՝ 01։54-ին։

Այրվել են 4-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը, հարակից բնակարանի հյուրասենյակը (25 քմ) և խոհանոցը (8 քմ)՝ գույքով, ինչպես նաև 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի շրջանակը (2.5 քմ): 4-րդ հարկի ընդհանուր միջանցքը (20 քմ) ջերմահարվել է:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին