Կարևոր իրադարձություններ

Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելուց. «Իրավունք»

10 Ապրիլ, 2019 08:29
Արամ Սարգսյանը նեղսրտած է հրաժարվել ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելուց. «Իրավունք»

«ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին կար մեկ մրցակից, որին մինչեւ համագումարը չեզոքացրին: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին: Համագումարի ժամանակ մասնակի զրույցներում ազատամարտիկները պատմում էին, որ նա արդեն գալիս-գնում էր ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում աշխատանքին, որպես ապագա ԵԿՄ նախագահ, բայց ինչ-որ պահի նրան «ստոպ» տվեցին:

Շատ ազատամարտիկներ, թեպետ չցանկացան իրենց անուն-ազգանունը նշել, բայց ասացին, որ Արամ Սարգսյանը բավական նեղսրտած է որոշել հրաժարվել իր առաջադրումից, քանի որ երկրապահները կամաց-կամաց կոնսոլիդացվում էին Սասուն Միքայելյանի շուրջ, հաշվի առնելով, որ նա իշխանական լծակ ու

Արդյունքում՝ Ա. Սարգսյանը որոշել է չառաջադրվել, որպեսզի պատճառ չդառնա ԵԿՄ-ի հերթական պառակտման: Մինչդեռ, մեր ունեցած տեղեկություններով, միեւնույնն է, ԵԿՄ-ն թեւակոխում է եւս մի պառակտման փուլ, քանի որ շատ ազատամարտիկներ որոշել են ոչ պաշտոնապես, բայց դադարեցնել իրենց անդամակցությունն ու ակտիվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին