Կարևոր իրադարձություններ

«Ինչու՞ պետք ա աշխատակիցը հեռացվի, իսկ ղեկավարները՝ մնան»

09 Ապրիլ, 2019 20:36
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
«Ինչու՞ պետք ա աշխատակիցը հեռացվի, իսկ ղեկավարները՝ մնան»

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատերն են դրական արձագանքում մաքսայինում դրոշի հետ կապված դրվագին ու վարչապետի զայրույթին: Անշուշտ տեղին ա, բայց հարցը միայն դրոշը չի իհարկե: Փնթի, շրջապատի հանդեպ անտարբեր աշխատողը երբեք չի կարող լավ արդյունք տալ, կարող են լինել բացառություններ, բայց աշխատանքային մշակույթը պետք ա ենթադրի նաեւ հենց շրջապատի հանդեպ ուշադրությունն ու փնթիության մերժումը: Ըստ այդմ, եթե անգամ աթոռ ա շուռ եկած ընկած, միեւնույն ա խնդիր ա: Բայց էս դրվագին մյուս կողմից էլ նայենք: Ո՞վ պետք ա պատասխան տա աշխատանքային մշակույթի համար ընդհանրապես: Բնականաբար տվյալ գերատեսչության ղեկավար կազմը՝ ՊԵԿ նախագահից մինչեւ ստորաբաժանումների ղեկավարներ: Դրվագը եզակի՞ էր: Համոզված եմ, որ իբրեւ աշխատանքային անկարգության դրվագ՝ ամենեւին: Դրսեւորումներն են տարբեր լինում: Հետեւաբար, միակ պատասխանատուն էդ աշխատակցը չի, այլ նաեւ նա, կամ նախ եւ առաջ նա, ով փաստորեն նրանից ամենօրյա կառավարման ռեժիմում չի պահանջել աշխատանքային ավելի բարձր մշակույթ: Իսկ դա նրա գերատեսչական ղեկավարներն են որոնք համոզված եմ՝ իրանց բացարձակապես ավելի պատասխանատու չեն համարում էդ մշակույթի համար, քան կոնկրետ աշխատակիցները: Հետեւաբար, ինչու՞ պետք ա աշխատակիցը հեռացվի, իսկ ղեկավարները՝ մնան»:

 

Լրահոս

Դիտել ավելին