Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

09 Ապրիլ, 2019 18:48
Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ այսօրվա դատական նիստը հետաձգվել է՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված:

Բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 10-ին՝ ժամը 12:30-ին:

Նշենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին