Կարևոր իրադարձություններ

Դանիել Իոաննիսյանը ողջամիտ չի համարում վարչապետի հանձնարարականը

09 Ապրիլ, 2019 15:40
Դանիել Իոաննիսյանը ողջամիտ չի համարում վարչապետի հանձնարարականը

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Անանյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ…

Ու բոլորը էյֆորիայի մեջ են:

Բարեկամներ, քաղաքացիներին ծառայություններ մատուցող կառույցները պետք է աշխարհագրորեն այնպիսի տեղում լինեն, որ առավելագույնս հարմար լինեն հանրապետության բոլոր հատվածների բնակիչների համար:

(Վարչապետի այդ հանձնարարականին նայեք, ասենք, Սյունիքի մարզի բնակրչի աչքերով)

Հազար ու մի մարմին կա, որ կարելի է տեղափոխել Գյումրի՝ մարզերի հավասարաչափ զարգացման նպատակով և առանց քաղաքացիներին արհեստական անհարմարություն պատճառելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին