Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի վրա մեծ ազդեցություն է թողել Ալեքսանդր Լուկաշենկոն.Կարպիս Փաշոյան

09 Ապրիլ, 2019 15:19
Նիկոլ Փաշինյանի վրա մեծ ազդեցություն է թողել Ալեքսանդր Լուկաշենկոն.Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս-վերլուծաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել.

«Կարծես թե Նիկոլ Փաշինյանի վրա չափազանց մեծ ազդեցություն է թողել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դե ՀՀ վարչապետը կիրառում է «Բածկայի» աշխատանքային ոճը, գնում է ստուգումների և կամայականորեն մարդկանց ազատում աշխատանքից, ինչը աշխատանքային օրենսգրքի կոպտագույն խախտում է։

Ի դեպ վարչապետն այս ամենը անում է այն նույն զգացմունքայնությամբ, ինչ Բելառուսի նախագահը։

Փաշինյանը պետությունը չէ, նմանատիպ զգացմունքային կամայականություններն անթույլատրելի են»։

 

Լրահոս

Դիտել ավելին