Կարևոր իրադարձություններ

«Սպայկան» շարունակաբար հարստանում էր.Սուրեն Սահակյան

09 Ապրիլ, 2019 14:03
«Սպայկան» շարունակաբար հարստանում էր.Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում կուսակցության,գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել».

«Մի ժամանակ «Սպայկան» ամբողջ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ ՊԵԿ-ի, հետ ձեռ-ձեռի տված գյուղացիներին ստիպում էր արտադրանքը ինքնարժեքից ցածր վաճառել, մաքսակետերում խոչընդոտներ էր հարուցում այլոց կողմից մթերքի արտահանման համար։ Էդ ժամանակ ՊԵԿ-ը լավն էր։ «Սպայկան» շարունակաբար հարստանում էր, հարստացնում ժամանակի կառավարության անդամներից որոշներին, իսկ գյուղացիները պարտքերի տակ էին ընկնում, արտագաղթում՝ դրանք փակելու։ Երբ «Սպայկան» էր մաքսակետերում կաշառքի սակագներ սահմանում, ՊԵԿ-ը լավն էր։ Երբ ռուսական շուկայում մատակարարման պայամանգրեր էր կնքում պայմանով, որ Հայաստանից ուրիշ որևէ գործարարից շուկա ապրանք չմտնի, պետությունը լավն էր, չէր միջամտում, մենաշնորհում էր ոլորտը, ժապավենով կապած տալիս «Սպայկա»-ին։ Հիմա, երբ եկել ա դրա համար հատուցելու ժամանակը, ա՛յ-ա՛յ-ա՛յ, ի՜նչ վատն ա պետությունն ու դրա ղեկավարությունը։

Երեկվա հավաքի մասնակիցների կողմից թմբկահարվող «Սպայկա»-ի հաջողությունները նրա սեփականատերերի ու տնօրենի լավ աշխատանքի արդյունք չեն, այլ գյուղացու հարստահարման հետևանք։ Ցավալի ա տեսնել, թե ոնց են հարստահարվողները պաշտպանում հարստահարողին, որ գոնե էսօրվա մի կտոր հացից չզրկվեն։ Պատճառահետևանքային կապերն անտեսվում են։․ Չի դիտարկվում տարբերակը, երբ եթե «Սպայկա»-ն հավասար մրցակցային պայմաններում աշխատեր, գուցե իրենք (երկիրն էլ հետը) նույնչափ կախում չունենայի՞ն մի կազմակերպությունից ու բացի չոր հացից երեխաների այլ պահանջմունքներ էլ կարողանային ապահովել։

Չթվա, թե արդարացնում եմ ՊԵԿ-ին ու կառավարությանը։ «Սպայկա»ի ղեկավարությունը հանրայնորեն շատ բաներ չի ասում, բայց տողատակերում դա զգացվում ա։ Հարց ա առաջանում՝ եթե ՊԵԿ-ն ու նախկին կառավարությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, օգտվել են էդ կոռուպցիոն սխեմաներից, ապա ինչի՞ ա մենակ «Սպայկա»-ի տնօրենը կանգնած դատարանի առաջ։ Ինչո՞վ ա նա պակաս Սամվել Ալեքսանյանից, որը ՊԵԿ-ի հետ այլ աճպարարությունների մեջ էր, բայց փողը տվեց, ազատվեց։ Ինչի՞ պետք ա Գագիկ Խաչատրյանն ու նրա կադրերը, որոնք էսօր ՊԵԿ-ի ղեկին են, բարեկեցիկ ապրեն, ազատ ու անվտանգ պաշտոնավարեն, իսկ իրենց տնօրենը «նստի»։ Ո՞րտեղ ա էստեղ ճիշտը։ Եթե էսօր հարանման այլ սխեմաներից օգտվելով, ՊԵԿ-ի կոռումպացված «քավորությամբ», այլ կազմակերպություններ են պետական բյուջեն շրջանցում, ապա ինչի՞ ա կուժն ու կուլան «Սպայկա»-ի գլխին ջարդվում։ Սրանք ուղղակի հարցեր չեն։ Սրանց պատասխանները բերելու են «արդարության» կամ հնարավոր արդարության հայաստանյան մոդելին։

Բա երբ հստակ խաղի կանոններ չկան, սենց բաներ են լինում՝ արդարությունն ու արդարադատությունը ընտրողաբար են գործում՝ մի հոգու կամ խմբի կամքից կախված։ Էս ա առանց հայեցակարգերի կառավարման, դեպքից դեպք իրավիճակային լուծումներ գտնելու արդյունքը։ Վաղը մյուսներն էլ են դուրս գալու, երբ դադարեն իրենց հարմարավետ զգալ կթու կովի կարգավիճակում։ Ու ո՞ւր են դուրս գալու։ Արդյո՞ք ԱԺ դիմաց են ցույց անելու նոր, լեգիտիմ Սահմանադրություն պահանջելով, որ նոր, արդար հարաբերություններ ստեղծվեն։ Իհարկե՝ ոչ։ Դուրս են գալու կառավարության դիմաց «Նի՛-կոլ, Նի՛-կոլ» գոռալու։ Բոլորն են տենց անում։ Ու տենց անելը տրամաբանական ա, քանի որ դատարան չկա, ինստիտուտներ չկան, հավատ ու վստահություն չկա, հանրային գործող պայմանագրեր չկան։ Կա մի լեգիտիմ երևույթ՝ Նի՛-կոլ։ Բայց արդեն սկսել ա հետհաշվարկը, երբ ամենօրյա ՖԲ-յան լայվով կարելի ա հարցեր լուծել։ Ինչքա՞ն ա Փաշինյանը ձգելու «ժողովրդի հոր» իր էս նոր դերում, երբ ճիշտ ու սխալ որոշելու միակ աղբյուրն ա։ Երբ Նիկոլն էլ արդեն չկարողանա ժողովրդին հանդարտեցնել, այ սարսափելին էդ ժամանակ կսկսվի։ Երբ երկրում որևէ լեգիտիմ երևույթ չկա, սկսվում ա հայտնի «պատերազմ բոլորը բոլորի դեմ»-ը։ Ու էն ժամանակ երանի կտանք էսօրվա «տրանսգենդերային» թեմաներին։

Անկեղծ ասած, իմ դարդը նախկին համակարգի մեթաստազները չեն։ Իմ դարդը մենք ենք։ Սրանք վաղը նորից կուսակցություններ (կարդա՝ թայֆաներ) են ստեղծելու, նոր մեդիա-ռեսուրսների են տիրապետելու, որոնցով թունավորելու են մեր հանրային-քաղաքական կյանքը (ոնց հիմա են անում)։ Ձգտելու են նորից ընտրություններ կեղծել՝ արդեն զզվելի դարձած կառավարման համակարգը իրենց հարմարով՝ ավելի կոռումպացվածով, փոխելու համար։

Դե ինչ, մեզ համբերություն եմ ցանկանում, իսկ «ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը»՝ խելք։ Նոր Սահմանադրությամբ նոր, համընդանուր ընդունելի հանրային հարաբերությունների ստեղծման համար երբեք ուշ չի։ Մեզ նոր, հստակ ձևակերպված խաղի կանոններ են պետք, որոնք երկար ժամանակ փոփոխության կարիք չեն ունենա։ Գործընթացը պետք ա սկսել անմիջապես, հե՛նց դրա անհրաժեշտությունը գիտակցվի։ Նոր Սահամանադրություն միայն ինձ/մեզ չի պետք։ Այն բոլորիս ա պետք»

 

Լրահոս

Դիտել ավելին