Կարևոր իրադարձություններ

Դիակը տեղափոխել է ամայի վայր և այրել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արսեն Սարդարյանի սպանության դեպքից

09 Ապրիլ, 2019 11:54
Դիակը տեղափոխել է ամայի վայր և այրել. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արսեն Սարդարյանի սպանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան  քաղաքի բնակչի՝ Արսեն Սարդարյանի սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի՝ 30-ամյա բնակիչը:

2019 թվականի ապրիլի 5-ին Երևան քաղաքի բնակիչը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, եղբայրը՝ Արսեն Սարդարյանը՝ ծնված 1973 թվականին, իր Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և անհետ կորել:  Փաստ առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հիշյալ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ այդ պահին նշված ավտոմեքենան վարող անձը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թվականին, Արսեն Սարդարյանի անհետանալու օրը նրա հետ ուղևորվել է Ալավերդի:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը վիճաբանել է Արսեն Սարդարյանի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին