Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է Սերժ Սարգսյանի նոր ֆավորիտը. «Շաբաթ»

09 Ապրիլ, 2019 09:00
Ո՞վ է Սերժ Սարգսյանի նոր ֆավորիտը. «Շաբաթ»
«Շաբաթ» օրաթերթին հայտնի է դարձել, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանի ֆավորիտը դարձել է հայտնի վիդեոբլոգեր Արթուր Դանիելյանը: Մեր աղբյուրը հայտնում է, որ տարբեր երիտասարդ գործիչների քաստինգից հետո Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Արթուր Դանիելյանի վրա, քանի որ նա համարվում է խարիզմատիկ գործիչ, ումից կարելի է Նիկոլ Փաշինյանի դեմ լավ կռվող քաղաքական առաջնորդ կերտել:
 
 Ըստ մեզ հասած տեղեկությունների, այս նպատակի համար Սերժ Սարգսյանը պարբերաբար իր մոտ է կանչում Արթուր Դանիելյանին՝ նրա հետ անհատական «մաստեր կլաս» է անցկացնում, և առանձնահատուկ ինֆորմացիաներ է տրամադրում երիտասարդ «քաղաքական աստղի» վիդեոբլոգի համար:
 
 Մեր նույն աղբյուրի հավաստմամբ կտրուկ վատացել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի հարաբերությունները, չնայած նրանց հասարակական և բլոգերային ակտիվությունը սկսեց համատեղ վիդեո արտադրանքից:
 
 Հնարավոր է` ադեկվադների զույգը բաժանվել է քաղաքական խանդից, քանի որ Սերժ Սարգսյանն իր ապագա ծրագրերի համար նախապատվությունը տվել է Արթուր Դանիելյանին:
 
Մի շարք երիտասարդ ու խոստումնալից հանրապետականներ նույնպես վիրավորված են շեֆից, քանի որ նա իրեն նվիրված ու իր հետ փորձություններով անցած շատերին թողել է և իր ողջ փորձն ու ռեսուրսները ներդնում է ՀՀԿ աչքին դեռ շատ նորելուկ այս ատիվիստի վրա:
 
Մենք փորձեցինք այս տեղեկությունների հաստատումը ստանալ Արթուր Դանիելյանից, սակայն, նա չարձագանքեց մեր զանգերին և հաղորդագրություններին:
 

Լրահոս

Դիտել ավելին