Կարևոր իրադարձություններ

Կառավարության անակնկալ պաշտոնանկությունների հետքերով. «Ժողովուրդ»

09 Ապրիլ, 2019 08:14
Կառավարության անակնկալ պաշտոնանկությունների հետքերով. «Ժողովուրդ»

«Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին արա­րողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:

Պաշ­տոնապես մեկնաբանվեց, որ այդ մարդիկ վարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարել: Այս կա­պակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ազատման պատճառը կապ­ված է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժո­ղովների ղեկավարների նշանակման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ԱԺ ներկայացնելու և այդ նշանակումների ժամկետները խախտելու հետ:

Իսկ, ահա, խնդրի հիմնական պատասխանատուներից վարչապե­տի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պաշտոնավարել, այ­նինչ, նա՝ որպես աշխատակազմի ղեկավար, ուներ իր պատասխանատվության բաժինը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս կապակցությամբ, սակայն չհաջողվեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին