Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին մեծարող ԵԿՄ-ն այս անգամ հոտնկայս խմել է Փաշինյանի կենացը. «Հրապարակ»

09 Ապրիլ, 2019 08:09
Մանվել Գրիգորյանին մեծարող ԵԿՄ-ն այս անգամ հոտնկայս խմել է Փաշինյանի կենացը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ համագումարից հետո նորընտիր վարչությունը հավաքվել է Ջրվեժում վերջերս բացված «Ռոյալ Երեւան» ռեստորանում` «մի կտոր հաց ուտելու»: Մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, 2 ժամ մնացել:

Սերժ Սարգսյանին եւ Մանվել Գրիգորյանին մեծարող ԵԿՄ-ն այս անգամ էլ հոտնկայս խմել է երկրի գերագույն գլխավոր նոր հրամանատարի կենացը, չնայած Նիկոլ Փաշինյանն այս պահին գերագույն գլխավոր հրամանատար չէ։ 

Սահմանադրության 155 հոդվածի համաձայն` խաղաղ ժամանակ երկրում գերագույն գլխավոր հրամանատար չկա` բարձրագույն զինվորական պաշտոնը ԶՈւ գլխավոր շտաբի պետինն է, վարչապետը գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։

«Շատ լավ մթնոլորտ էր, վարչապետը մեծարեց ԵԿՄ-ին, Սասունին, ասաց` Մանվելի հետ էլ որեւէ խնդիր չունի»: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Դավիթ Տոնոյանը: Ի դեպ, 25 հոգանոց վարչությունում շատ են Լեդի Հակոբի՝ «Ոգու փորձություն» երբեմնի կազմակերպության անդամները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին