Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Ինչու ԱԺ նախագահը չի տեղափոխվում կառավարական ամառանոց. «Հրապարակ»

09 Ապրիլ, 2019 08:00
Ինչու ԱԺ նախագահը չի տեղափոխվում կառավարական ամառանոց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, մինչեւ ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց։ Այս մասին մեր լրագրողին ասել է նրա խորհրդական Վահան Կոստանյանը։ Թե ինչու է ձգձգվում ԱԺ նախագահի տեղափոխությունը, հատկապես, որ ամիսներ առաջ նա տեղեկացրեց իր անվտանգության հետ կապված խնդիրների մասին ու դրանով բացատրեց կառավարական ամառանոց տեղափոխվելու հեռանկարը, Կոստանյանը չպատասխանեց։

Հարցին՝ «ռեմոնտի» գործընթա՞ցն է երկար տեւում, խորհրդականն ասաց, թե չունի հարցի պատասխանը։ Որոշ տեղեկություններով, Միրզոյանի ընտանիքը կբնակվի ՍԴ նախկին նախագահ, այժմ ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի ապրած տանը։ Ամառանոցում այս պահին միայն Փաշինյանի եւ Վանեցյանի ընտանիքներն են ապրում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին