Կարևոր իրադարձություններ

«Ես ուրախ եմ, որ Հայ առաքելական եկեղեցում Տեր Ղազարի պես հոգևորականներ կան»

08 Ապրիլ, 2019 22:49
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
«Ես ուրախ եմ, որ Հայ առաքելական եկեղեցում Տեր Ղազարի պես հոգևորականներ կան»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ես ուրախ եմ, որ Հայ առաքելական եկեղեցում Տեր Ղազարի պես հոգևորականներ կան, ավելին՝ ուզում եմ նրա այդ մարտնչող տեսակն էլ ավելի շատանա։

Դե պարզապես մարտնչող կիսագրագետները, խավարամիտ ու հետադիմական տարրերը, ֆաշիստական հայացքներով դեգենեռատները պարարտ հող են ստեղծում, որպեսզի Հայաստանի բնակչությունը ժամանակի ընթացքում էլ ավելի հեռանա կրոնական ֆունդամենտալիզմից ու վերադառնա բանականության տիրույթ։

Այս կարևոր գործում Տեր Ղազարի նմանները միայն օգնում են մեզ, քանի որ իմաստուն ժողովուրդը որպես կանոն խուսափում է ծայրահեղականներից ու հոգեկան խնդիրներ ունեցողներից։ Պարոնայք կեցցեք։

Ի դեպ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է և ով համարձակվի վիճարկել այդ անշեղ ու երկաթյա ճշմարտությունը, լուրջ խնդիրներ կունենա։ Հանգիստ նստեք տեղներդ»։

 

Լրահոս

Դիտել ավելին