Կարևոր իրադարձություններ

Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը Հայաստանի կառավարության հետ կարող է շանտաժով խոսել. Փաշինյանը՝ «Սպայկայի» մասին

08 Ապրիլ, 2019 21:44
Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը Հայաստանի կառավարության հետ կարող է շանտաժով խոսել. Փաշինյանը՝ «Սպայկայի» մասին

Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ կարող է շանտաժով խոսել, դա շատ վատ գործելակերպ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, որ «Սպայկայի» տնօրենի կալանավորման պատճառով մթերումը կարող է տուժել։

«Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ ա՛յ, հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք մենք հարկեր վճարենք կամ չվճարված հարկերը վճարենք, ուրեմն գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ ձեւ է»,– ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին