Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները փակել են Ազգային ժողովի մուտքը

08 Ապրիլ, 2019 19:31
Ոստիկանները փակել են Ազգային ժողովի մուտքը

Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի մուտքը: Մի քանի տասնյակ քաղաքացիներ այնտեղ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ տրանսգենդերների եւ ԼԳԲՏ-ների: Բողոքի ակցիա անող քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել ԱԺ այգի։

Քաղաքացիները վանկարկում են «Ոչ այլասերվածությանը»:

Բողոքի ակցիայի պատճառը ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցած «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ ներկայացուցիչ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն էր, որը հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին