Կարևոր իրադարձություններ

Ամո՛թ Ալենին․ քահանան ու քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան

08 Ապրիլ, 2019 17:40
Ամո՛թ Ալենին․ քահանան ու քաղաքացիները  փակեցին Բաղրամյան պողոտան

Բյուրավան գյուղի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան՝ ընդդեմ խորհրդարանում տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: 

«ԼԳԲՏ են բերում խոսացնում, մենք իրավունք չունենք խորհրդարան մտնելու՝ օրհնություն անելու։ Ամո՛թ Ալենին»,- ասաց քահանան:

Ոստիկանները քահանային կոչ արեցին ազատել պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նա նրանց խորհուրդ տվեց դիմել Ալեն Սիմոնյանին․ «Ալենին ասեք՝ դու ժողովրդի գլխին նստածը չես, դու ժողովրդի ծառան ես, պղծություն է կատարվել»,- նշում է նա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին