Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա է

08 Ապրիլ, 2019 17:18
ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա է

Ազգային ժողովի բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։

Հավաքվածներն առաջարկում են, որ ԱԺ նիստերի դահլիճում եկեղեցական կարգով խնկարկման արարողություն կատարվի՝ տրանսգենդերի «ներկայությունից» դահլիճը մաքրելու համար:

Հիշեցնենք, որ մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթը: Նիստը վարող, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը վրդովված հայտարարեց, որ նրանք իրավունք չունեին օրակարգը խախտել և նման հարց բարձրացնել ԱԺ ամբիոնից:

Արդեն քանի օր է՝ այս միջադեպը բուռն քննարկումների և բողոքի ակցիաների առիթ է դարձել։

 

Լրահոս

Դիտել ավելին