Կարևոր իրադարձություններ

Զոհրաբյանը ժամանակ է տվել Սիմոնյանին, հակառակ դեպքում կհանդիպեն դատարանում

08 Ապրիլ, 2019 16:48
Զոհրաբյանը ժամանակ է տվել Սիմոնյանին, հակառակ դեպքում կհանդիպեն դատարանում

Irakanum.am-ը գրում է.

«Այն, ինչ հայտարարել և այն փաստաթուղթը, որը թափահարել է Ալեն Սիմոնյանը լկտի և անամոթ սուտ է»: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել խորհրդարան:


Զոհրաբյանն ասաց, թե նախապես լսումների թեման և օրակարգը հաստատվել է, և ներկա են եղել այն ՀԿ ներկայացուցիչները, ովքեր պետք է խոսեին օրակարգում առկա թեմաներից: Զոհրաբյանը նշեց, որ հատուկ հրավերներ ուղարկվել են միայն դեսպաններին, իսկ այդ հրավերների տակ եղել է երեք անձի ստորագրություն: «Ես հիմա պահանջում եմ, որ հրապարակվի Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը: Պարոն Սիմոնյանն ունի մինչև օրվա ավարտ ժամանակ, հակառակ դեպքում մենք կհանդիպենք դատարանում», – ասաց Զոհրաբյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին