Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի». Բաքվի պատասխանը Դավիթ Տոնոյանին

08 Ապրիլ, 2019 15:51
«Ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի». Բաքվի պատասխանը Դավիթ Տոնոյանին

Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը պատրաստվի խաղաղության: Minval.az-ի փոխանցմամբ, այդ մասին ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն:

«Բանակի գործառույթն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովումն է, որը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի»,- ասել է նա:

Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչւ նշել է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա հայ զինվորները պետք է անհապաղ լքեն ադրբեջանական հողերը:

«Ներկայիս պայմաններում ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,- հավելել է Դարգյախլըն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին