Կարևոր իրադարձություններ

Նոր Նորքում կրակոցներ են հնչել

08 Ապրիլ, 2019 15:47
Նոր Նորքում կրակոցներ են հնչել

Ապրիլի 7-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ին Նոր Նորքից դեպի Նորք Մարաշ գնացող ճանապարհին կրակում են և ավտոմեքենայով էլ հարվածել իր տան դարպասին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կրակողը հանդիսանում է 1952 թ. ծնված Լևոն Զ.-ն, որը նույն օրը, ժամը 23.40-ին, Շոպռոնի փողոցից բերման է ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: 
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին