Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    539
    547

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի կասկածյալներն են Լևոն Երանոսյանը, նրա որդին և փեսան

08 Ապրիլ, 2019 15:34
Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի  կասկածյալներն են Լևոն Երանոսյանը, նրա որդին և փեսան

Երեկ՝ ապրիլի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գեորգի Ղարիբյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և նույն ենքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Երանոսյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Սարուխանյանի միջև, ինչի ժամանակ էլ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր Արաբկիրի ոստիկանություն են ներկայացրել Խ. Երանոսյանին։ Ծեծված Գ. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ Խ. Երանոսյանը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի տղան է, իսկ Ժ. Սարուխանյանը՝ նրա փեսան, և նրանք ծեծի են ենթարկվել Լևոն Երանոսյանի հրահանգով և այդ ամենին ականատես է եղել Լ. Երանոսյանը։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և Խ. Երանոսյանը հրաժարվել է կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ առավոտյան Լ. Երանոսյանն ու Ժ. Սարուխանյանը ներկայացել են հետաքննչական բաժանմունք։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին