Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ի բակում

08 Ապրիլ, 2019 12:31
Լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ի բակում

Այս պահին ԱԺ-ի մոտ են հավաքվել մի խումբ մարդիկ, պարի խմբեր, ովքեր ազգային երգ ու պարի միջոցով ցանկանում են հիշեցնել մեր ազգային արժեքները:

Ինչպես ԱԺ-ի բակից հայտնում է Shabat.am-ի թղթակիցը, նրանք պահանջում են Արարատ Միրզոյանի հետ հանդիպում:

Ցուցարարների շարքում է նաև մի քահանա, ով իր հետ բերել է խունկ և ցանկանում է ներս մտել ու այն ամբիոնի մոտից, որտեղից ելույթ է ունեցել տրանսգենդերը, խունկ ծխեցնել և մաքրել ինչպես ինքն է ասում՝  «չար ոգիներին»:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը և շուրջպար են բռնել: Նրանք հայտնել են, որ մինչև Արարատ Միրզոյանը դուրս չգա՝ իրենք չեն բացելու ճանապարհը:

Այստեղ է եկել նաև Արաբկիրի ոստիկանապետ Վաթյանը, ով պահանջել է  ցուցարարներից՝  բացել փողոցը: Վերջինս, սակայն, ոստիկանության համազգեստով չի եղել և քաղաքացիները չգիտեն՝ նա իրո՞ք ոստիկանապետն էր, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ բողոքի  նման ակցիայով հանդես գալու կոչեր էր  հնչեցրել նաև  «Միասնական Ջավախք» ՀԿ-ի նախագահ Վահագն Չախալյանը, այժմ ակցիային ներկա է նաև ԱԺ  նախկին պատգամավոր Արագած  Ախոյանը: Վերջինս խոսելով ԱԺ-ում կատարվածի մասին՝ այն համեմատել է հոկտեմբերի 27-ի հետ ու նշել, որ սրանով նրանք «թքեցին հայ ժողովրդի հոգու մեջ»:

Ցուցարաները պահանջում են, որ այն պատգամավորը, ով անցագիր է տվել տրանսգենդերին՝ մտնելու Աժ շենք, պետք է հրաժարվիի իր մանդատից:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին