Կարևոր իրադարձություններ

«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց

08 Ապրիլ, 2019 10:34
«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման ընտրելու վերաբերյալ:

Այս պահին դատարանի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են անում։

Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Առաջադրված մեղադրանքում Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
 

Լրահոս

Դիտել ավելին