Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար՝ Երևանի Կոմիտաս–Փափազյան խաչմերուկում. կան վիրավորներ

08 Ապրիլ, 2019 10:27
Ավտովթար՝ Երևանի Կոմիտաս–Փափազյան խաչմերուկում. կան  վիրավորներ

Ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 21/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mazda» (վարորդ՝ Յ.Գ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Գ.Մ.)  մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա վենդինգային ապարատին (սրճեփ սարք):

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին՝ Ա.Հ.-ին (ծնված 1964 թ.), և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Վ.Խ.-ն (ծնված 2001 թ.), հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ անցել է համապատասխան հետազոտություն և հրաժարվել հետագա բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավոտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին