Կարևոր իրադարձություններ

Երևանում 72-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնին

07 Ապրիլ, 2019 17:20
Երևանում 72-ամյա վարորդը  վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնին

Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 72-ամյա Արարատ Խաչատրյանը Շիրակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 OF 390 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 54-ամյա Մարինա Դադամյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին