Կարևոր իրադարձություններ

Զաքիր Հասանովը Ադրբեջանի զինուժին կարգադրել է պատրաստ լինել ռազմական գործողությունների

07 Ապրիլ, 2019 15:19
Զաքիր Հասանովը Ադրբեջանի զինուժին կարգադրել է պատրաստ լինել ռազմական գործողությունների

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերին կարգադրել է պատրաստ լինել ռազմական գործողությունների։ Ադրբեջանական աղբյուրի համաձայն՝ այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի ԶՈՒ Կենտրոնական հրամանատարական կայանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել է Ադրբեջանի ռազմական բարձրագույն հրամանատարական կազմը։

Հասանովը նշել է,  որ պետք է ավելի հաճախակիացնել ուսումնավարժական զորախաղերը, որոնք իրականացվում են ըստ ռազմական գործողությունների պլանի, հատկապես գիշերային գործողությունների պլանի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին