Կարևոր իրադարձություններ

Վազգեն Սարգսյանին վարկաբեկելով՝ հոկտեմբերի 27-ը չի կոծկվի. Վահան Շիրխանյան

07 Ապրիլ, 2019 14:45
Վազգեն Սարգսյանին վարկաբեկելով՝ հոկտեմբերի 27-ը չի կոծկվի. Վահան Շիրխանյան

Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի նպատակը եղել է հայ հանրությանը ներկայացնել Քոչարյանի իրական կերպարը՝ թույլ չտալով, որ նա խեղաթյուրի պատմությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին ԵԿՄ համագումարում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Սա պետք է իմանա երիտասարդ սերունդը, նա պետք է առերեսվի պատմական ճշմարտության հետ, ոչ միայն Քոչարյանի մասով, այլ բոլորի, այլ կերպ երիրտասարդները նոր երկիր կառուցել չեն կարող»,- ասաց նա:

«Վազգեն Սարգսյանին վարկաբեկելով՝ հոկտեմբերի 27-ը չի կոծկվի: Ես միշտ եմ խոսել այդ մասին, նույնիսկ բանտից եմ խոսել»,- հավելեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին