Կարևոր իրադարձություններ

Ո՞ր օլիգարխներն են 2008 թվականին զինվորներին վարձկաններ դարձրել (տեսանյութ)

07 Ապրիլ, 2019 14:28
Ո՞ր օլիգարխներն են 2008 թվականին զինվորներին վարձկաններ դարձրել (տեսանյութ)

ԶՈՒ֊ն ներգրավվել էլ սկսած փետրվարի 23֊ից սկսած։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»֊ի քրեական գործին։

Հարցին, թե ի՞նչն է խանգարում սպանության մեղադրանք առաջադրել, Խաչատրյանը պատասխանեց. «Սպանությունների մասով մեղադրանք չկա, աշխատանքներ են տեղի ունենում։ Մենք հավաստի ապացույցներ ունենք, որ 1000 հատ ինքնաձիգի պարկուճ է փոխվել եւ 32 հատ Մակարով տեսակի պարկուճներ են փոխվել, փոխվել են իրեղեն ապացույցները»։

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր օլիգարխներն են 2008 թվականին մեր զինվորներին վարձկաններ դարձրել, պատասխանեց. «Մեր զինվորներին դարձրել են վարձկաններ եւ վճարել են մասնավոր միջոցներից, անուններ չեմ տա, քրեական գործ կա, գործի մի մասն է ուղարկվել դատարան»։

 

Տեսանյութը՝ hraparak.am-ի:

 

Լրահոս

Դիտել ավելին