Կարևոր իրադարձություններ

«Երևան Սիթի Տուր»՝ Երևանի հատուկ դպրոցների սաների համար (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2015 10:21
«Երևան Սիթի Տուր»՝ Երևանի հատուկ դպրոցների սաների համար (լուսանկարներ)

Էրեբունի-Երևանի 2797-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը անակնկալ է պատրաստել նաև հատուկ խնամքի կարիք ունեցող շուրջ 400 երեխաների, որոնց թվում` Երևանի հատուկ դպրոցների աշակերտների, մանկատների սաների համար։

Նախաձեռնության իրականացման առաջին օրը տեսողության խանգարում ունեցող երեխաների հ. 14 հատուկ դպրոցի, ինչպես նաև հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցի սաները «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի երկհարկանի ավտոբուսներով շրջել են Երևանում, գիդ-էքսկուրսավարների բացատրությամբ ծանոթացել մայրաքաղաքի տեսարժան վայրերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին