Կարևոր իրադարձություններ

«Nissan Teana» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ եզրաքարերին

07 Ապրիլ, 2019 10:10
«Nissan Teana» ավտոմեքենան  դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ եզրաքարերին

Ապրիլի 6-ին, ժամը 20:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 43 շենքի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Գ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհամերձ եզրաքարերին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդին (Մ.Գ., ծնված 1967 թ.) և ուղևորին (Կ. Հ., ծնված 1974 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին