Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

06 Ապրիլ, 2019 22:45
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ Արտյոմ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն, ապա առաջ ընթանալով, բախվել հարևանությամբ գործող հյուրանոցային համալիրի գովազդային ցուցանակին, կոտրել այն, և առաջ ընթանալով, հայտնվել ճանապարհի մեջտեղում: 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին